Այսօր Բելլա Քոչարյանի տարեդարձն է. մանրամասներ նրա մասին

Այսօր ՀՀ երկրորդ նախագահի տիկինը՝ Բելլա Քոչարյանը, բոլորում է ծննդյան վաթսունյոթ տարին: Նա ծնունդով Ստեփանակերտից է: Նա ուսանել է Բժշկական համալսարանի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետում:

Հետո նա իր մասնագիտությամբ աշխատել է Արցախի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում: Եղել է համաճարակաբան:

Լինելով նախ Արցախի, ապա Հայաստանի նախագահի տիկինը՝ Բելլա Քոչարյանը նաև ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվել, հետևել առողջական լուրջ խնդիրներ, մասնավորապես ոսկրածուծի խնդիրներ ունեցող երեխաների բուժման գործընթացների կազմակերպմանը:

Բելլա Քոչարյանը երեք զավակների մայր է: Նա երկու տղա և մեկ աղջիկ ունի, ովքեր հիմա զբաղվում են ակտիվ գործունեությամբ տարբեր ոլորտներում:

Նա հաճախ է իր ժամանակն անց կացնում սիրելի թոռնիկների շրջապատում, նրանց ընկերակցությամբ:

Հարցազրույցների ժամանակ Բելլա Քոչարյանը տարբեր առիթներով խոստովանել է, որ բավականին դժվար է լինել նախագահի կին, սակայն դժվարությունների ժամանակ նա փորձել է հնարավորինս ուժեղ լինել և այդպիսով սատարել նաև իր ամուսնուն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: