Բելլա Քոչարյանն այսօր նշում է ծննդյան վաթսունութամյա տարեդարձը։ Նա ծնունդով Ստեփանակերտից է, ավարտել է Երևանի բժշկական համալսարանի սանիտարա-հիգիենիկ բաժանմունքը, որից հետո աշխատել է իր մասնագիտությամբ Արցախում։

Ռոբերտ Քոչարյանը մի առիթով պատմել է, որ ինքն ու ապագա կինը միևնույն մանկապարտեզն են հաճախել, իսկ դպրոցում միասին են սովորել չորս տարի։

Հետո նրանք տարբեր դպրոցներում են հայտնել, ապա վերադարձել են միևնույն դպրոց, բայց ոչ թե նույն դասարաններ, այլ՝ զուգահեռ։

Ռ․ Քոչարյանը ժպիտով հիշում է նաև, որ ինքը համեստ ու լռակյանց է եղել դպրոցական տարիներին, իսկ Բելլան ավելի ակտիվ է եղել, նա գերազանց է սովորել։ Այժմ ամուսիններն ունեն երեք զավակ և թոռներ, որոնք լցնում են նրանց կյանքը։

Ռ․ Քոչարյանի պաշտոնավարության տարիներին Բելլա Քոչարյանը զբաղվել է հասարակական լայն ու բեղուն գործունեությամբ։

Տիկնոջ ծննդյան օրվա առիթով Ռ․ Քոչարյանը, իր հարթակում տեղադրելով տիկնոջ լուսանկարը, գրել է հետևյալը․ Կյանքի ընկեր, շնորհավո’ր տարեդարձդ