Հայտնի ու սիրված հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունյոթամյակը:

Նա ծնունդով Երևանից է, սական սկզբում կրթություն է ստացել Մապուտույում` Մոզամբիկի ԽՍՀՄ դպրոցում, ապա ուսումնառությունը շարունակել Երևանի Խ. Դաշտենցի անվան դպրոցում:

Արևիկ Ուդումյանն ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսական աստիճան: 2002 թվականից նա հեռուստատեսության ոլորտում է: Տարբեր տարիներին հանդես է եկել հաղորդավարական տարբեր նախաձեռնություններով:

Արևիկ Ուդումյանը հիմնականում հանդես է գալիս ժամանցային հաղորդումներում: Նա 2006-2013 թվականներին եղել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի խոսնակը, իսկ 2009-13 թվականներին՝ Սիրուշոյի պրոդյուսերական կենտրոնի տնօրենը:

Արևիկ Ուդումյանն ամուսնացած է: Նա ամուսնությունից հետո իր սոցհարթակում հաճախ է գրում, որ կյանքում ամենից լավ բանը սիրելի մարդու հետ ապրելն է:

Արևիկը մեկ տղա զավակ ունի: Նա հաճախ է իր տղայի և ամուսնու մասին հրապարակումներ անում սոցհարթակային իր էջերում: Նա բավականին կենսախինդ և ակտիվ կենսակերպ է վարում: