Այսօր Աստղիկ և Նարբե դերասանական զույգի յուրահատուկ անունով դստեր ծննդյան օրն է. մայրիկի հուզիչ շնորհավորանքը

Այսօր Աստղիկ և Նարբե դերասանական զույգի համար յուրօրինակ ու կարևոր օր է: Օրը նշանավորվել է դեռ երկու տարի առաջ, երբ լույս աշխարհ է եկել նրանց չքնաղ դստրիկը և երջանկացրել ծնողներին իր գեղեցիկ ներկայությամբ:

Դերասանական զույգի չքնաղ աղջնակի անունը ևս չքնաղ է ու յուրօրինակ: Ծնողները նրան Շուշի են անվանել՝ ի պատիվ Արցախի չքնաղագույն քաղաքներից մեկի: Շուշին ընտանիքի երկրորդ բալիկն է:

Դստրիկի ծննդյան օրվա առիթով մայրիկը՝ Աստղիկ Ալավերդյան-Պողոսյանը հուզիչ շնորհավորական հրապարակում է արել.

«Երկու տարի առաջ այս օրը իմ կյանքը ավելացավ մի մարդուկով ՝ ով իր նրբությամբ, ուրախությամբ ու ժպիտվով փոխեց իմ կյանքը:

Այդ օրվանից սկսած ես հասկացա, որ պատասխանատվությունը կրկնապատկվեց և ես էլ ավելի ուժեղ պետք է լինեմ ամեն հարցում:

Շնորհավոր ծնունդդ իմ հրաշք աղջիկ»,- իր գեղեցիկ մայրական շնորհավորանքն ավարտել է Աստղիկ Ալավերդյանը՝ կցելով Շուշիի լուսանկարը, որտեղ աղջնակը ծննդյան տորթի մոտ է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: