Այսօր աշխարհը հիշում է ֆրանսահայ մեծ արվեստագետ և մարդասեր Շառլ Ազնավուրին

Համաշխարհային լեգենդար երաժիշտ-երգիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է։ Բազմաշերտ, բարդ ու հագեցած օրեր ապրած երգիչը հոգին ավանդեց չորս տարի առաջ այս օրը՝ հոկտեմբեր ամսվա առաջին օրը։

Աշխարհն այս օրը ևս մեկ անգամ հիշում և փառաբանում է տաղանդաշատ հայազգի երաժշտին, որը ոչ միայն հրաշալի մշակութային գործիչ ու ներկայացուցիչ էր, այլ նաև սրտացավ ու հոգատար հայորդի, որը հարկ եղած պարագայում որդիական հոգատարությամբ ուղղվում էր դեպի հայրենիքը։

Ազնավուրը շատ էր սիրում կյանքը, և այն ապրում էր մեծ հաճույքով, արվեստով ու արդյունավետորեն։ Նա ոչ միայն վայելել է իր ավելի քան ինը տասնամյակ ձգվող տարիները, այլ նաև այդ ընթացքում կարողացել է ստեղծել երաժշտական այնպիսի գործեր, որոնք դեռ կլսվեն ու սիրված կլինեն հարյուրամյակներ։

Ազնավուրի հիշատակի օրվա առիթով հայկական ու ֆրանսիական միջավայրում տեղի են ունենում մշակութային իրադարձություններ, որոնք ևս մեկ անգամ հավաստում են Ազնավուրի հավերժական փառքը։

Առաջարկում ենք վայելել մեծ երաժշտի լավագույն գործերից մեկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: