Մշտապես անմոռանալի դերասան, տաղանդավոր շոումեն Մարկ Սաղաթելյանն այսօր կբոլորեր ծննդյան հիսուն տարին։

Քառասունմեկ տարեկանում երկրային հետաքրքիր ու բազմաբովանդակ կյանքին հրաժեշտ տված արտիստը դեռ շատ ասելիք և անելիք ուներ։

Մարկ Սաղաթելյանը երևանցի էր։ Նա իսկզբանե բժշկական կրթություն է ստացել, սակայն ուսանողության տարիներից ի վեր աչքի է ընկել իր արտիստական ու հումորային բացառիկ կարողություններով, որոնց շնորհիվ էլ հետագայում կայացել է ոչ թե որպես բժիշկ, այլ դերասան ու շոումեն։

Մարկ Սաղաթելյանի մասնակցությամբ ֆիլմերը, հեռուստանախագծերը մեծ սիրով ու հետաքրքրությամբ են դիտվում նաև նրա ներկայության շնորհիվ։

Էնտուզիազմով, ակտիվ, ժպտերես ու պայծառ անհատականությունը քայլող տրամադրություն էր։

Մարկի հեռանալը այնքան անսպասելի էր միջավայրի, մտերիմների համար, որ շատերը պարզապես հրաժարվում էին հավատալ իրականությանը։

Մարկն ամուսնացած էր, սակայն դեռևս բալիկ չուներ։ Նրա տիկինը մինչ այսօր էլ ապրում է սիրելի ամուսնու հետ կապված հիշողություններով։