Այսօր անմահացած հերոս Տարոն Գիվարգիզյանի ծննդյան օրն է. նա կդառնար 25 տարեկան

Տարոն Գիվարգիզյանը մերօրյա անմահ հերոսներից է, ով գիտակցաբար ու անձնվիրական կերպով մղվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ չխնայելով ամենաթանկը՝ կյանքը: Տարոնն այսօր կբոլորեր ծննդյան քսանհինգամյակը:

Մայրը՝ Լաուրա Սարգսյանը, հիշում է, թե որդին ինչքան անհանգիստ է եղել պատերազմի օրերին, ինչպիսի ապրումներ է ունեցել՝ մտովի շարունակ դիրքերում կանգնած տղաների կողքին լինելով: Ի վերջո նա բոլորից թաքուն մեկնել է Արցախ՝ թաքնվելով կամավորներին փոխադրող ավտոբուսում:

Նա թաքնվել է, քանի որ կասկածներ է ունեցել, թե իրեն տեսնելուն պես չեն թողնի մեկնել ճակատ: Նա այդպիսի մտահոգություն է ունեցել, քանի որ տարիներ առաջ զինծառայության մեջ պատահաբար վնասել է ոտքը, ինչի պատճառով նրան ազատել են ծառայությունից:

Մայրը հաջորդ օրն է միայն իմանում, թե որտեղ է տղան: Տարոնը հայրենիքին ծառայելու, հայրենիքին օգտակար լինելու ծարավ ուներ: Համացանցում հիթ է դարձել Տարոնի մասնակցությամբ խրոխտ տեսանյութը, որն արվել է դիրքերում:

Նկարահանված նյութը՝ կից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: