Այսօր անմահացած հերոս Աղաջան Ջանոյանի ծննդյան օրն է. ճանաչենք մեր հերոսներին

Լուսավոր ու պայծա երիտասարդ Աղաջան Ջանոյանն այսօր կբոլորեր ծննդյան տասնիննամյակը: Աղաջանը ծնվել է Վայքում, ավարտել տեղի դպրոցը, ապա ուսանել Բժշկական համալսարանում:

Աղաջանը, ցավոք, մանկության տարիներին անցել է հոգեկան ծանր ապրումների միջով: Աղաջանի մայրը վաղ է մահացել. այդ ժամանակ տղան տասնմեկ տարեկան է եղել:

Հետագա տարիներին Աղաջանը համառորեն հասել է Բժշկական համալսարանի սան դառնալու կարևոր նպատակին: Բժշկական երիտասարդ ուսանողը ապագա Ստամոտոլոգ էր:

Աղաջանը բանակ էր զորակոչվել 2020 հուլիսի 23-ին: Լինելով ընդամենը ամիսների զինծառայող՝ նա խիզախորեն կարատել է իր առջև դրված պարտականությունները, սակայն, ցավոք, ընկել է հակառակորդի հшրվшծից: Նա ծառայում էր Հոռաթաղի զորամասերից մեկում:

Ստացվել է այնպես, որ Աղաջանի եղբայրն էլ է ապրում հարազատի կորստի ցավը մանկության տարիներին. նա ևս տասնմեկ տարեկան է հիմա:

Աղաջանն անմահացել է հոկտեմբերի տասներեքին՝ կիսատ ու անկատար թողնելով իր բոլոր առաջիկա ծրագրերը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: