Այսօր թատերական աշխարհում կարևոր և նշանակալի իրադարձություն է եղել։ Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է։ Տոնական մշակութային օրվա առիթով, ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի կապակցությամբ թատրոնի ականավոր ներկայացուցիչներ պարգևատրվել են պատվավոր կոչումներով։

Տոնի շրջանակներում թատերարվեստի ասպարեզում ներդրած անգնահատելի ավանդի համար ՀՀ վաստակավոր արտիստներից և շնորհալի արտիստներից մեկը՝ Արմեն Մարությանը, պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով։ Հուշամեդալով է պարգևատրվել նաև հայտնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը։

Նա ստացել է Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալը։ Միանալով թատերասեր հանրության շնորհավորական խոսքերին՝ մենք ևս սիրով շնորհավորում ենք տաղանդաշատ ու արժանավոր դերասաններին։

Իր գործընկերների պարգևատրման առիթով դերասանուհի Ծովինար Մարտիորսյանը հետևյալ շնորհավորական գրառումն է արել իր հարթակում․

«Այսօր այս աղջիկը հուշամեդալ է ստացել քաղաքապետարանի կողմից․ շնորհավոր, Արաքս ջան, Արմեն Մարության ջան, քո «ոսկե»- ն էլ շնորհավոր, ուրախ եմ, որ գնահատել են ձեր աշխատանքն ու նվիրվածությունը»։