Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմից մեզ է փոխանցվել թվով տասնյոթ գերի, որոնց փոխանցումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ միջամտել և միջնորդել է ամերիկյան կողմը։

ՊՆ-ից տեղեկացնում են, որ վերադարձած տղաների մեջ են՝ Շահեն Մկրտչյանը, Կարեն Ջիլավյանը, Էրիկ Կարապետյանը, Սասուն Կարապետյանը, Մեսրոպ Հովեյանը, Վրեժ Մխիթարյանը, Դավիթ Կարապետյանը, Ռաֆայել Գևորգյանը, Ալեքսան Ֆարոյանը, Հրաչյա Ղուբաթյանը, Վահե Գիժլարյանը, Քաջիկ Եգանյանը, Տիգրան Շահինյանը, Սերյոժա Գրիգորյանը, Վահագն Եթումյանը, Գոռ Խաչատրյանը, Հենրիկ Սայադյանը։

Վերադարձող տղաներից Շահինյան Տիգրանն այն երիտասարդն է, որին ադրբեջանական կողմը գերեվարել էր վիրավորված վիճակում։ Նրան վիրակապելու ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը տարածել էր Տիգրանի հայրը՝ հայտնելով որդու գերության մասին։

Տղաների վերադարձի առիթով Ն․ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի գործադրած ջանքերի համար՝ հույս հայտնելով, որ այս նախադեպն ու նման հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը կնպաստեն տարածաշրջանի խաղաղության հաստատման տեսլականին։