«Այստեղ տեղափոխվում են ամբողջական ֆիրմաներ։ Որոնց համար Հայաստանում գրանցվելը միակ ելքն ա․․․» ի՞նչ է առաջարկում այթի ոլորտի մասնագետը

Այս օրերին դեպի Հայաստան են շտապում պատերազմական գոտիներից դուրս եկած մարդիկ, որոնց մեջ կան թե՛ հայեր, թե ուկրաինացի և ռուսերներ։ Այս առումով մտահոգությունների լուրջ առիթներ կան տարբեր ոլորտներում էլ, ուստի պատահական չեն սկսված քննարկումներն այս մասին։

Այթի ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով դեպի Հայաստան մարդկային ներհոսքին, գրում է․ «Հայաստան, կոնկրետ որակյալ աշխատողների ներհոսք է։ Ընդ որում, դրանցից շատերը մարդիկ են, որոնք չեն զբաղեցնի հայաստանցիների աշխատատեղերը։

Քանի որ տեխնոլոգիական ոլորտում մեր մոտ ահռելի քանակի թափուր տեղեր կան։ Բացի դրանից այստեղ տեղափոխվում են ամբողջական ֆիրմաներ։ Որոնց համար Հայաստանում գրանցվելը միակ ելքն ա արեւմտյան պայմանագրերը պահպանել ու աշխատել շարունակելը։

Մեզ մեր կողմից մնում է նենց անել, որ էս մարդիկ չընկնեմ թղթավարությունների, բյուրոկրատիայի տակ, ու որոշեն տեղափոխվել այլ ավելի բարենպաստ երկիր»,- իր գրառումը եզրափակել է Սամվել Մարտիրոսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: