Բակուր Մելքոնյանը գրում է․ «1 շաբաթ առաջ վերդարձա Հայաստան։ Ես դրսից որ վերադառնում եմ, մի տեսակ ավելի ագրեսիվ եմ դառնում հայրենիքը սիրելու հարցում ու էդ ժամանակ։ Մի քանի օր անց մի հանդիպման էի Կասկադի մոտակայքում, 5֊ով էինք` ընկերս, 2 ռուս գործարար և մի հայ կին, որը ուղեկցում էր ռուսներին։ Ռուս բիզնեսմենները մոտ 1 ամիս է ինչ տեղափոխվել էին Հայաստան և հանդիպումն էլ ընկերս էր կազմակերպել` հասկանալու համար, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ռուս գործընկերներին և ինչու չէ նաև համագործակցել։

Վերջը, սրճարանում նստած դեսից֊դենից էինք խոսում և քանի որ նոր էի վերադարձել, խոսք գնաց նաև ճամփորդություններից, այլ երկրներից, որոշակի համեմատություններ Երևանի և այլ քաղաքների մեջ և այստեղ կատարվեց անսպասելին, մեր հետ նստած հայ կինը հո չոգևորվեց, ընկավ տարերքի մեջ, իմ կիսաքննադատական, կիսավերլուծական խոսքերը Եվրոպական քաղաքների մասին, որոնց միջոցով նուրբ ձևով փորձում էի ընգծել Երևանի առավելությունները Եվրոպական շատ քաղաքների նկատմամբ, միանգամից հակադարձվում էի հայ կնոջ կողմից մոտավորապես այս տրամաբանությամբ. «Ой, что вы говорите, я там была, там все прекрасно, чудесно, просто рай»։

Հաշվի առնելով, որ 1. Կնոջը տեսնում էի առաջին անգամ, 2. Դիմացինս կին էր, 3. Տվյալ անձնավորությունը եկել էր ռուս հյուրերի հետ, ես ինձ շատ համեստ էի պահում, լռում էի։ Բայց վատ էն էր, որ դրանից մեր հերոսը ավելի էր ոգևորվում, մտածելով, որ շատ խելացի մտքեր է ասում, ինքը մեր միջի աշխարհ տեսած դեմքն է։ Վերջը, խոսքը հասավ Փարիզին, ռուս գործարարներից մեկը բացեց թեման ասելով, որ վերջերս է եղել Փարիզում և սկսեց համեմատականներ անց կացնել Փարիզի ռեստորանների սպասարկման որակի, գների, Փարիզի կենտրոնի մաքրության և Երևանի միջև, ամեն խոսքում ըդգծված առավելությունը տալով Երևանին, ինչի համար էլ ես մի պահ շատ շոյվել էի ու մի տեսակ վայելում էի հաճելի պահը, որը ավաղ շատ կարճ տևեց։

«Да что вы говорите, Париж это город любви…» ու ուզում էր շարունակել, բայց էլ չդիմացա, ասում եմ. «Извините, но у вас старая информация, вы когда были в Париже?»։ Մեր հերոսը անակնկալի եկավ, պարզվեց ինքը անձամբ Փարիզում չի եղել, իր շատ մոտիկ ընկերուհին ա եղել։ Իր այն հարցին, թե որ ինֆորմացիան է հին, լուրջ դեմքով պատասխանում եմ, Փարիզում եղել եմ 10 օր առաջ, «սիրո քաղաք» կոչումը Փարիզից վերցրել են, տվել են Երևանին, իսկ Փարիզին տվել են «չարչի քաղաք» տիտղոսը և մեր հերոսուհուն ցույց եմ տալիս 10 օր առաջ Փարիզում, Էյֆելյան աշտարակի մոտակայքում նկարած վիդեոս, ինչից հետո մեր հերոսուհին մի փոքր խեղճացավ, հասկանալով, որ ինքը ներկաների միջի ամենագետը չի, դրանից կարծես կոմֆորտը կորցրեց ու քիչ անց դիմելով իր ռուս ընկերներին ասեց, որ գնալու ժամանակն է, որ ինքը այլ հանդիպում ունի։

Այստեղ էլ մի անակնկալի եկավ, ռուսների կողմից լսելով, որ թող ինքը գնա, իրենք մի փոքր էլ են ուզում շփվել իմ ու ընկերոջս հետ։ Երբեք մի փնովեք ձեր հայրենիքը այլազգիների մոտ, դուք դրանից ավելի մեծ ու իմաստուն չեք երևալու իրենց աչքին, ընդհակառակը ինչքան հայրենիքի մասին ոգևորվածությամբ խոսեք, էնքան կվայելեք տուրիստի կամ ցանկացած այլազգի համակրանքը։ Հայրենիքի նկատմամբ սիրով լի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս»։