Արդեն մի քանի օր է, ինչ երևանյան քաղաքային տրանսպորտը համալրվել է նոր տրանսպորտային միջոցների համալիրով, որը Երևանը կապում է Զվարթնոց օդակայանին ավելի քիչ ժամանակահատվածում, քանի կես ժամն է։

Տրանսպորտային միջոցն ավտոբուս է, որը 100 համարի տակ է գործում, իսկ ուղևորափոխադրման վարձը կազմում է 300 դրամ։ Ավտոբուսները շատ հարմարավետ են, դրանք շարժվելու են Ֆրանսիայի հրապարակից։

100 համարի ավտոբուսը Ֆրանսիայի հրապարակից շարժվելու է դեպի Մաշտոցի պողոտա, որից հետո անցնելու է «Հաղթանակ» կամրջի վրայով, հատելու է Ծովակալ Իսակովի պողոտան։

Ապա անցնելու է Երևանյան և Գասպարյան փողոցները՝ հասնելով «Զվարթնոց» օդակայան, որտեղից էլ հետ է վերադառնալու Երևան՝ հասնելով մեկնակետ։ Այս նորությունը երևանցիների և առհասարակ հայաստանիցների համար շատ ուրախալի է եղել։

Օգտատերերից ոմանք շնորհակալությամբ են արձագանքել նորությանը՝ գրելով․ «հրաշքներ լինում են» և նման տիպի մեկնաբանություններ։