«Այն, ինչ պատահեց մեր ընտանիքի հետ, ինձ հետ, դաժան ու սարսափելի էր. բառերով հնարավոր չէ նկարագրել․․․» հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանի կնոջ գրառումը

Նիկոլայ Եղիազարյանի կինը՝ Հելենը, գրել է․ «Այն, ինչ պատահեց մեր ընտանիքի հետ, ինձ հետ, դաժան ու սարuափելի էր. բառերով հնարավոր չէ նկարագրել ցավիս չափն ու կսկիծս, պարզապես կասեմ՝ ոչ ոք երբեք թող չիմանա, թե ինչ է նշանակում կորցնել ամենաթանկին, ամենահարազատին, մարդու, ում ներկայությունը վայելում ես աչքդ բացած օրից, մարդու, ում հետ անցել ես մանկությանդ ամենապայծառ ու սիրուն ընթացքը, ում հետ կիսել ես քո երջանիկ, տխուր, կարեւոր ու անկարեւոր օրերը, մարդու, ով պարզապես քոնն է, քո ազգանունը, քո միսն ու արյունը։

Եւ հիմա, սուրբ ու առանձնացված այս օրը ուզում եմ իմ անսահման երախտիքը հայտնել բոլոր նրանց, nվքեր կnղքիս էին թե ֆիզիկապես, թե հnգեպես, ովքեր փորձում էին գոնե մի փոքր մեղմել այլեւս երբեք չմեղմվող հոգուս մրմուռը։ Սիրելիներս, շնորհակալ եմ, որ իմ վշտի մեջ ինձ մենակ չթողեցիք, որ օգնեցիք եւ դեռ օգնում եք չխելագարվել։

Նաեւ ուզում եմ ներել բոլոր նրանց, ովքեր իսկապես պետք է կողքիս լինեին, կիսեին ապրումներս, կամ գոնե մի հուսադրող բառ գրեին, սակայն այդպես էլ չարեցին։ Աստված բոլորիդ հետ։ Թող բոլորիդ տներն օրհնված լինեն, Քրիստոսի ծնունդը թող միայն բարիք բերի ձեր ընտանիքներին, թող ոչ մի քույր չիմանա, թե ինչ է եղբոր կորnւստը եւ կյանքում երբեք չզգա իմ զգացածը»։

Թանկագին եղբոր ցավալի վախճանի մասին իր հրապարակումը Հելենը եզրափակել է երախտագիտական խոսքերով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: