«Այնքան աղջիկներ կային և կան, որ ահռելի գործ են անում և ուղղակի անարդար է իրենց անտեսելը, օրինակ․․․»

Արման Հայրապետյանը գրում է․ «Մի բան խնդրեմ։ Հիմա և միշտ, երբ կամավորական կամ այլ աշխատանքի հետ կապված բան է լինում, ձևակերպումների մեջ մի նշեք միայն տղերքին։ Այնքան աղջիկներ կային և կան, որ ահռելի գործ են անում և ուղղակի անարդար է իրենց անտեսելը։

Օրինակ՝ Կարմիր Խաչի Գայանէ Անդրեասյան Աբրահամեանը, որ առաջին օրն էլ տեսա, երկրորդ օրն էլ ու չգիտեմ, թե երբ էր հասցնում հանգստանալ, մանավանդ որ անընդհատ շրջում էր տարածքով։ Կարմիր Խաչի մյուս Գայանեն, որ գալիս և դիմակներ բաժանում ու անհատապես խնդրում, որ աշխատելիս դնենք։

Ջուր էր բաժանում, շշերը հավաքում ու տանում, լցնել, բերելու։ Մի անգամ ասացի, որ ձեռնոցներ են պետք ու կես ժամից մի մարդու հետ վերադարձավ և երկու պարկ ձեռնոց էին բերել։ Չգիտեմ, թե որտեղից այդքան ճարեց ու բերեց։

Կարմիր Խաչի մյուս բոլոր աղջիկները, ում անունները չգիտեմ, որ անհատապես նշեմ ու գեղեցիկ և միաժամանակ ուժեղ սեռի մնացած բոլոր ներկայացուցիչներին ովքեր և՛ պատերազմի ժամանակ, և՛ այս օրերին, և՛ միշտ անում են հնարավորն ու անհնարինը։ Արդար չի իրենց չնշելն ու իրենց աշխատանքի մասին չխոսելը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: