Գոհար Ավետիսյանի կազմած երկրորդ ընտանիքը նույնպես երկար չգոյատևեց, չնայած որ այս անգամ ընտանիքում նույնիսկ փոքրիկ բալիկ կա։ Փոքրիկ Գասպարի գոյությունը ամուսիններին հետ չպահեց ճակատագրական որոշումներ կայացնելուց։

Գոհարը փաստացի բաժանումից շաբաթներ անց նոր միայն խոսեց իր բաժանման մասին, իսկ քիչ անց էլ հետևորդների պնդմամբ ու հարցերի տարափից ելնելով բացեց որոշ փակագծեր։

Նա որպես ամուսնալուծության հիմանական պատճառ նշեց ամուսնու անտարբերությունը իր անձի նկատմամբ կյանքի կարևորագույն փուլի՝ առողջական լուրջ խնդրի պարագայում։

Մինչ այսօր էլ շատերը Գոհարին հուսադրող, գոտեպնդող մեկնաբանություններ են ուղղում նրա հրապարակումների ներքո։

Վերջերս Գոհարի հրապարակումներից մեկի տակ նրան հուսադրող մեկնաբանություն է ուղղել ոճաբան Սերդար Կաբարովը։

Ոչաբանը գրել է, որ կարևորը՝ ոչ ոք չի մահացել, իսկ ամուսին միշտ կգտնվի։ Այս մեկնաբանությունը պատճառ և առիթ է դարձել, որ ամուսնալուծությունից հետո խոսի հանրային հարթակում։ Նա պատասխանել է ոճաբանի մեկնաբանությանը՝ գրելով․

«Կարծո՞ւմ ես, բախտդ բերել է, որ իրար չենք ճանաչում,- իսկ ի պատասխան հետևորդների հարցերին՝ հավելել է,- ես պարտավոր չեմ ինչ-որ բանի համար արդարանալ, իսկ իրականությունը երկու կողմ ունի․ այստեղ գրելո կարիք չկա»։