«Ամուսինս ինձ մոտ բերեց տղաներիս». հայտնի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի ոչ սովորական 35-ամյակն ու երազանքը

Հանրահայտ ծանրամարտիկ և երկու բալիկների մայր Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ։ Նա այդ կապակցությամբ ինտենսիվ մարզումներ է իրականացնում Օլիմպավանում, որտեղ է նաև այս օրերին։

Չնայած ծանրամարտուհին մշտապես երազել է, որ իր երեսունհինգամյա տարեդարձը շքեղ ու տոնական նշվի, սակայն սպորտային մարզումների պատճառով նման ճոխություն իրեն թույլ տալ չի կարողացել։

Սակայն Հռիփսիմեի ընկերներն ու ամուսինն արել են հնարավորը, որ նրա ծննդյան տարեդարձը լինի հիշվողներից և անմոռանալի դառնա։ Նրա ծննդյան տարեդարձը համընկել էիրենց հավաքականի մեկ այլ անդամի ծննդյան տարեդարձի հետ։

Հավաքականի անդամները երկու մարզիկներին էլ յուրահատուկ անակնկալ են մատուցել, իսկ Հռիփսիմեի ամուսինը նրա մոտ է բերել իրենց երկու տղաներին, ինչն էլ Հռիփսիմեի համար հաճելի անակնկալ է եղել։

Հռիփսիմեն իրեն սեփական տարիքից տասը տարով ավելի երիտասարդ է զգում, իսկ առաջիկայում երազում է սպորտային հաղթանակներով ուրախացնել սպորտասերներին։

Рейтинг
( 4 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: