Գեղամ Օհանյանը գրում է․ «Ամուլսարի հավատարիմ պաշտպաններից մեկը՝ Ահարոնը։ Երեկ հայտնաբերվեց նրա մարմինը։ Երկար կարելի է խոսել այս երիտասարդի մասին, բայց կարճ կասեմ։

Ոնց պաշտպանում էր իր հողը խաղաղության ժամանակ, այդպես և կռվի ժամանակ գնաց սահման։ Թշնամին գուցե տարբեր է, բայց երկու դեպքում էլ իրեն կանչում էր մայր հայրենիքը։ Ամեն մեկը չի, որ ունի դա լսելու կարողությունը, հայրենիքի կանչը սրտով են լսում, հատկապես խաղաղ ժամանակ։

Մի անգամ իր հայրենի քաղաք Ջերմուկում, ցույցի ժամանակ (2018-ին), վերցրեց բարձրախոսը ու ասաց հետևյալ նախադասությունը՝ «Ռոբերտ Աբաջյանը 2016-ին անմահանալուց առաջ ռադիոկապով ասեց. -էս դիրքը տվողի մերը։

Հիմա մենք ենք ասում նույնը Ամուլսարի մասին՝ էս սարը տվողի մերը»։ Էտ պահին գուցե որոշների համար մեծամիտ խոսք ասեց Ահարոնը, բայց այսօր, երբ ինքը Ռոբերտի նման ի սպաս դրեց իր կյանքը հանուն հայրենիքի, էտ խոսքերը դաջվեցին մեր բոլորի մեջ։

Ահարոն ջան, եղբայր ջան, ու՞ր։ Ճախրիր արծվի պես Ամուլսարիդ գագաթներից վեր լուսավոր ընկեր»։