Անահիտ Արամունի Քեշիշյանը, անդրադառնալով բնակարանների սեյսմիկ անվտանգությանը և կրկնվող երկրաշարժներին, գրում է հետևյալը․ «Եթե մարդկանց հարցնելու լինենք, թե ամենաշատը ինչն են գնահատում իրենց կյանքում, պատասխանը հավանաբար կլինի իրենց ընտանիքի, իրենց զավակների կյանքի ապահովությունը։

Ես, որպես այդպիսի պատասխան տվող մարդ, ամեն ինչ կանեի նախ և առաջ հնարավորինս ամրացնելու վթարային, կիսավթարային կամ պարզապես անապահով իմ տունը։ Եթե դա հնարավոր չլիներ, ամեն ջանք կգործադրեի օր առաջ դուրս գալու այդ տեսակ բնակարանից՝ թեկուզ որոշակի զոհողությունների գնով։

Անհետաձգելի և անհարժեշտ է․
— Երևանի արվարձաններում զարկ տալ երկու-երեք հարկանի ամուր բնակարանների կառուցմանը,
— վաճառել դրանք խիստ մատչելի գներով,
— պետությանը պարտադրել ֆինանսական սուբսիադցիոն ծրագրերով օգնել դրա կարիքը ունեցող ընտանիքներին,

— խրախուսել այս ուղղությամբ բարեգործությունը, դիմել բարեգործական հիմնարկություններին՝ օգնելու մարդկանց՝ գնել այդպիսի բնակարաններ,
— տանել վտանգային խնդիրների մասին տեղեկատվական, լուսավորության հետևողական աշխատանք»։