Աննա Հովհաննիսյանը, որ զբաղվում է արժանավոր հիվանդ մարդկանց կյանքը փրկելու համար դրամահավաքներ կազմակերպելով, վերջերս դրամահավանք էր կազմակերպել մի երիտասարդ տղայի համար, որը քսանյոթ տարեկան էր։

Տղայի անունը Գևորգ էր։ Նա Արարատից էր։ Գևորգի բուժումը պետք է իրագործվեր արտասահմանում, որի համար էլ կազմակերպվել է դրամահավաքը։ Բարեկամ մարդկանց համատեղ ջանքերի շնորհիվ Գևորգին հնարավոր է եղել անհրաժեշտ բուժական պայմաններով ապահովել։

Ցավոք սրտի, մինչ վիրահատության սկսվելը Գևորգի վիճակը վատթարացել է, իսկ հետո սիրտը կանգ է առել։ Դեպքը գիշերն է տեղի ունեցել, իսկ հարազատներն այդ մասին տեղեկացել են առավոտյան։ Աննան մծիթարվում ու խորհուրդ է տալիս մխիթարվել այն փաստով, որ Գևորգը կյանքի վերջին օրերին երջանիկ էր իրեն օգնող մարդկանց օժանդակության շնորհիվ։

Այսօր տեղի է ունեցել Գևորգի հոգեհանգիստը, որին Աննան մեծ տառապանքով է մասնակցել։ Իր տպավորությունների մասին Աննան գրել է․ «Ամեն ինչ կտայի, մենակ թե Գևորգի պանիխիդային չլինեի, ամեն ինչ։ Սենց դժnխքի մեջով, մեկ էլ պատերազմին էի անցել: Ինչ անարդար է կյանքը։ Աստված իմ, հեչ լավ չեմ, հեչ լավ չենք։ Երանի նրանց, ովքեր էս ամենը չտեսան, հազար երանի»։