Վարդան Սարգսյանը արդեն մի քանի տարի է, ինչ շրջում է աշխարհով մեկ և բացահայտում աշխարհի ամենից անհայտ կետերն ու մարդկանց։ Նա իր շրջագայությունների ընթացքում հանդիպում է բազում անսպասելի իրավիճակների։

Հայտնի հաղորդավարը, ինչպես հայտնի է, ունի նաև ձայնային տվյալներ և երբեմն հանդես է գալիս երաժշտական կատարումներով։ Վարդանի վերջին երգը բավականին դրական ընդունվեց նրա հետևորդների կողմից։

Սակայն երգչին զարմացրել է հատկապես մի ուշագրավ իրողություն։ Նա վերջերս բացահայտել է, որ իր երգը դարձել է ճապոնական Տիկ տոկի հիթ, և դրա հնչյունների ներքո Ճապոնիայում նկարահանում են տիկտոկյան վիդիոներ։

Այդ վիդիոներից մեկը Վարդանը տեղադրել է իր հարթակում և գրել է հետևյալ մեկնաբանությունը․ «Ամեն ինչ կպատկերացնեի, բայց, որ նոր երգս կհայտնվի ճապոնական Տիկ Տոկում, մտքովս չէր անցնի: Չէ, ինչ որ մեծ ճանաչման հոտ եմ առնում»։

Վարդանի երգի ներքո նկարահանված ճապոնական Տիկ տոկը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։