Գոռ Հակոբյանն իր բոլոր հարցազրույցներում չի զլանում շեշտել, որ իր կյանքում գլխավոր տեղը զբաղեցնում են կինն ու երեխաները։ Գոռի հագեցած ու բուռն ստեղծագործական օրվա ավարտը տեղի է ունենում ընտանիքում՝ բալիկների աղմկոտ միջավայրում։

Դերասանը տարբեր առիթներով լուսանկարային դրվագներով պատմում է, թե ինչպիսին են իր տղաները, ինչ հետաքրքիր բաներ են արել օրվա ընթացքում։ Նրա պատմություններից պարզ է դառնում, որ այս պահին ընտանիքի ամենից ակտիվ ու չարաճճի անդամը տան ամենափոքրն է՝ Ռիչը, որը բոլորին ուրախություն է բերում։

Ռիչը լույս աշխարհ եկեվ հենց այն գիշերը, երբ տեղեկացանք Ադրբեջանական չարաբաստիկ hարձակման մասին, որը տևեց 44 օր։ Գոռը, հաշվի առնելով իրավիճակը, ներգրավվել էր թիկունքային աշխատանքների մեջ և տղայի մասին ոչինչ չէր գրում։

Իսկ հետագայում նա արդեն հաճախ սկսեց պատմել իրենց տան ոսկեգանգուր ակտիվստի մասին։ Գոռի վերջին հրապարակումից պարզ է դառնում, որ երբ նա տանն է լինում, երեխաները զվարճանում են իր հետ։