Սիրուշոն, գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս, շարունակում է սոցհարթակային կապ պահել իր հետևորդների, իրենց սիրող օգտատերերի հետ՝ նրանց համար նոր լուսանկարային կադրեր տեղադրելով։

Սիրուշոյի հերթական լուսանկարները դարձյալ դրսում են ավրել։ Լուսանկարներում երևում են վարդերով զարդարված, մշակված ու խնամված երկաթե պարիսպներ, գեղեցիկ բակային հատված։

Այս անգամ ևս Սիրուշոյի հագուստում գերակշռում է վարդագույնը։ Նա միտումնավոր է այս փուլում նախընտրում վարդագույն հագուստ, քանի որ առաջիկայում աղջիկ բալիկ է լույս աշխարհ բերելու։

Այս կադրերում երևում է նաև Սիրուշոյի կրտսեր տղան՝ Միքայելը։ Լուսանկարներից մեկում Միքայելն իր իսկ ձեռքերով պարզապես փակել է աչքերը, իսկ մյուս կադրում նա մայրիկի կողքին է, ուստի դեմքն այնքան էլ նկատելի չէ։

Նշենք, որ Սիրուշոն տղաների արտաքինը մտադիր է ծածկել այնքան ժամանակ, մինչև երեխաները ավելի մեծ ու հասկացող դառնան և ինքնուրույն որոշել, թե արդյոք ցանկանում են լինել հանրային դեմք և հանրային ճանաչման բոլոր դրական ու բացասական ազդոցությունները կրել իրենց վրա։