Մարիաննա Վարդանյանն արդեն ավելի էան մեկ տասնամյակ ընտանիք է կազմել տաղանդավոր անհատ Գարիկ Պապոյանի հետ՝ ստեղծելով ընտանեկան ներդաշնակ օջախ։ Մարիաննան ու Գարիկը երեք դուստրերի ծնողներ են։

Ինստագրամում բավականին ակտիվ Մարիաննան չի շրջանցել նաև մարտիության տոնը, տոնի շուրջ ծավալվող խոսակցությունները։ Նա իր երեք աղջիկների հետ լուսանկարներ է հրապարակել, ինչպես նաև խոսել է տոնի նկատմամբ իր մոտեցման մասին։

Մարիաննան, շնորհավորելով գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին, խնդրել է, որ իրեն չնշեն այնպիսի գրառումներում, որոնց մեջ ասվում է, թե կանանց տոնը տարվա բոլոր օրերն են։ Նա համարում է, որ եթե այդպես լիներ, ոչինիչ հատուկ չէր լինի։

Նա ուրախ է, որ տարվա մեջ կան հատուկ օրեր, որոնք կարևորություն են հաղորդում մարդկանց ու շնորհավորում միմյանց։ Այդ օրերը ծննդյան տոներն ու Մարտի ութն է։ Իսկ տղամարդկանց կամ հայրերի տոն դեռ Հայաստանում չի նշվում։