Հայտնի գործիչ Նաիրա Զոհրաբյանն աչքի է ընկնում ոչ միայն իր համարձակ ու կտրուկ քաղաքական խոսքով, այլ նաև կանացի թիթիզ պահվածքով։

Լուրջ ելույթներով ու կարևոր խնդիրների բարձրաձայնմամբ աչքի ընկնող գործչին երբեմն կարելի է տեսնել նաև թեթև, զվարճալի ու անկեղծ հրապարակումներ անելիս։

Այդպիսով ձևավորվում է նրա ամբողջական կերպարը՝ իր ամբողջ գունագեղությամբ։ Նա ինքն էլ իր մասին խոսելիս իրեն նման կերպով է ներկայացնում։

Գաղտնիք չէ, որ ժամանակին հայտնի քաղաքական գործիչը զբաղվել է լրագրությամբ՝ աշխատելով Նիկոլ Փաշինյանի տնօրինության ներքո։

Նա մի առիթով խոստովանել է, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր հարաբերություններ է ունեցել ներկայիս գործող վարչապետի հետ։ Նրանց հարաբերությունները եղել են լավ կամ սրված։

Ն․ Զոհրաբյանը խոստովանել է, որ հեղափոխությունից անմիջապես ինքն ու Ն․ Փաշինյանն անկեղծ զրույց են ունեցել, հասկացել իրար, սակայն որոշ ժամանակ անց նորից գաղափարական տարաձայնություններ են առաջացել։

Քիչ առաջ Նաիրա Զոհրաբյանը տեղադրել է իր և Գերմանիայի կանցլերի լուսանկարը՝ գրելով, որ իրենց նկարել է Նիկոլ Փաշինյանը։