«Աղջիկները սեռահասուն են դառնում 12-13 տարեկանում, տղաները՝ 14-15։ Այսինքն․․․

Նարեկ Սարգսյանը գրում է․ «Աղջիկները սեռահասուն են դառնում 12-13 տարեկանում, տղաները՝ 14-15։ Այսինքն 30 տարեկանում կինը արդեն կարող է սեռահասուն երեխաներ ունենալ։ Դրան գումարեք ևս 10 տարի՝ 40 տարեկանում կինը և տղամարդը կարող են առնվազն 4-5 սեռահասուն երեխաներ ունենալ։

Տասնյակ հազարավոր տարիներ մարդկությունը ապրել է հենց այդպես։ Սովորական մարդը ծնվում էր ընդամենը մեկ գերխնդրով՝ հասցնել սերունդ տալ, մինչև մեռնելը։ Դաժան է, թե ոչ, բայց բնությունը այդպես է կառուցված։

Հարյուր հազարավոր տարիներ շարունակ կյանքի միջին տևողությունը 40 տարի էր, իսկ միգուցե ավելի քիչ։ ԱՅն, որ հիմա մարդկանց մեծ մասը ապրում է 40-ից ավել տարի, զարգացած բժշկության հետևանք է։ Մարդը սովորել է իր օրգանիզմի կյանքը արհեստականորեն երկարացնել — ու դա հիանալի է։

Հիանալի չէ միայն այն, որ մարդիկ բողոքում են կյանքից։ Բարեկամնե՛ր, եթե ձեր բախտը չբերեր և դուք ծնված լինեիք ցանկացած այլ ժամանակ, ապա 40-ից հետո ապրելու շանս գրեթե չէիք ունենա, իսկ մինչև 40 տարեկանը՝այլ հոգս չէիք ունենա, քան սերունդ տալ՝ մինչև մեռնելը։ Նորմը դա է։ Դուք ինչի՞ց եք բողոքում։

Անձամբ ես չեմ բողոքում։ Ինձ հաջողվել է արդեն 36 տարի ապրել, երջանիկ լինել, սիրել, ճամփորդել։ Եթե նույնիսկ վաղը մեռնեմ, ապա կմեռնեմ այն գիտակցությամբ, որ ֆանտաստիկ բախտի տեր եմ, քանի որ ինձ հաջողվել է 36 տարի ապրել, լինել առողջ, երջանիկ, լիարժեք կյանք վարել։ Դա հրաշք է։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: