Մեր տեր Աստված, փառաբանում ենք Քեզ, որ մեզ պարգևեցիր խաղաղությամբ և բարօրությամբ լի այս օրը։ Ամենազոր Աստված, պատպանիր ընձ ու իմ սիրելիներին մոտալուտ գիշերվա ընթացքում, մեզ հեռու պահիր չար ուժերից, և խաղաղ գիշեր պարգևիր։ Ուղղորդիր մեզ դեպի բարի գործեր: Մեզ արժանացրու առավոտվա լույսը տեսնելու քո օրհնությամբ։

Մարդասեր Աստված, խաղաղություն տուր աշխարհին, վերացրու պատուհասը աշխարհիս երեսից։ ՔՈ պահապան աջը թող զորավիգ լինի սահմանին կանգնած զինվորներին։ Հեռու պահիր թշնամու կրակից, նենգ թշնամուց, դավերից, չարից ու չարիքից։

Ամենակարող հայր, գոհանում եմ Քեզանից, փառավորում եմ Քո սուրբ անունը, որ թույլ տվեցիր վայելել այս օրը և հասցրից ինձ հասցրեցիր երեկոյան ժամին: Գոհանում եմ, որ ինձ տվել ես կերակուր, փափուկ անկողին և տանիք գլխիս վերևում։ Փառավորում եմ քո անունը, որ իմ ընտանիքը խաղաղ քուն է մտնում։

Խնդրում եմ, Տեր, ներիր մեր մեղքերը, որ գործել եմ գիտակցված և չգիտակցված։ Քո օրհնությամբ և լույսով լցրու իմ տունը։
Մաքրիր իմ միտքը բոլոր վատ և մեղսածին մտքերից։ Ճիշտ ուղին ցույց տուր ինձ և թույլ մի տուր, որ մեղքերն իշխեն ինձ վրա։
Ամեն