Սիրված ու գեղեցկուհի դերասանուհի Մարիամ Ադամյանը նախօրեին կատարել է իր կյանքի կարևորագույն դերերից մեկը՝ ամուսնանալով և ընտանիք կազմելով գործունեությամբ նույնպես դերասան Միկա Ղափլանյանի հետ։

Իրականում Միկան մինչ թատերական դաշտ մտնելը զբաղվել է բոլորովին այլ գործունեությամբ։ Նա առաքիչի, ինչպես նաև վաճառողի և մատուցողի գործառույթներ է իրականացրել։ Հետո հայտնվել է «Էլենի օրագիրը» սերիալում, որն էլ Միկային ճանաչում, դերասանական փորձառություն և հաջողություններ է բերել։

Մարիամը հանդիսատեսին ավելի վաղ շրջանից է հայտնի։ Նա բազմատեսակ դերեր է կերտել տարիների ընթացքում։

Մարիամը մինչ ամուսնանալն իր ընտրյալ չունենալու փաստը պայմանավորում էր այն հանգամանքով, որ ինքը դերասանուհի է։

Մարիամը և Միկայի հարսանեկան արարողությունից արդեն իսկ հասանելի են կադրեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ արարողությունը կազմակերպված է եղել համեստ ու զուսպ, բայց և ճաշակով ու գեղեցիկ։ Նրանք պահպանել է արարողությանը բնորոշ հայկականությունն ու ընդունված սովորույթները։