Շաբաթ օրը երեկոյան շատերին հայտնի Ռեգինա Պրազյանը, ով ընկալվում է որպես ֆեյք օգտատեր, մի գրառմամբ պնդել էր, որ Սիրուշոն ամուսնու հետ տվյալ պահին մասնակցում է հարսանեկան արարողության:

Նա նշել էր ռեստորանի անունը՝ գրելով, որ զույգը նաև պարել է, մինչդեռ հասարակության մոտ սգավորի կերպարով է հանդես գալիս:

Դրանից հետո Լևոն Քոչարյանն ուղիղ եթեր էր միացրել իրենց տնից՝ ասելով, որ ինքն ու Սիրուշոն տանն են, իրենք ռեստորանում չեն եղել: Նա հաստատել է այն փաստը, որ այդ օրը մասնակցել են հարսանեկան արարողության:

Ամուսնացողն իրենց շատ թանկ մարդ է եղել՝ վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանի միակ որդին՝ Ռուբենը:

Հարսանեկան արարողության ժամանակ Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն ստանձնել են քավորի պատասխանատու պարտականությունը:

Իր ուղիղեթերային միացման ժամանակ Լևոն Քոչարյանն ասել է, որ իրենք եկեղեցու արարողությունից հետո ներողություն են խնդրել ու տուն վերադարձել, քանի որ ռեստորան գնալու տրամադրություն չեն ունեցել: