Ահա թե որքան փոքրիկ է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը. դերասանուհին լուսանկար է հրապարակել

Անահիտ Կիրակոսյանը զարմանալի էներգետիկա և մարդկային բարձր հատկանիշներ ունի։ Նա իր բազմազբաղությանը զուգահեռ կարողանում է նաև լիաթոք ուրախանալ իր ու ամուսնու զավակների ձեռքբերումներով, հաջողություններով։

Անահիտը չի խուսափում նաև հետևորդների հետ անմիջական շփումից։ Արտիստուհին թույլ է տվել, որ իրեն հարցեր տան, իսկ հետևորդները հետաքրքրվել են նորաթուխ տատիկի կարգավիճակով, ինչպես նաև ցանկացել են տեսնել արտիստուհու թոռնիկին։

Անահիտը լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է Լաուրան։ Նա ամուսնու հետ է։ Նրանց գրկում նորածին բալիկն է, որի դեմքը փակված է ստիկերով։ Անահիտը խոստացել է, որ կբացի բալիկի դեմքը և կցուցադրի նրան, եթե ծնողները դեմ չլինեն։

Անահիտի հանրայնացրած մեկ այլ լուսանկարում էլ երևում է, թե ինչպես է նորաթուխ մայրիկ Լաուրան քնել բալիկի կողքին։ Լուսանկարում Լաուրան նորածին բալիկի խնամող բոլոր մայրիկների նման շատ հոգնած և ուժասպառ տեսք ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: