Մոնիկա Նազարյանը հայկական երգարվեստի ամենից անկախ ու ինքնուրույն ներկայացուցիչներից է։ Նա խոստովանում է, որ շատ է սիրում ակտիվ ու չպլանավորված կյանքով ապրել, վայելել օրը և պահը, լինել ամենուր, հասցնել ամեն ինչ։

Մոնիկան ունի դստրիկ, որին կարողանում է մասնակից դարձնել իր ակտիվ ու աշխույժ օրվա անցուդարձին։ Մոնիկան հաճախ է իր բազմազբաղ օրվա մեջ տեղավորում նաև դստերը՝ նրա հետ անցկացնելով ժամանակն ու օրը։

Մոնիկան գարնանային տոնական օրերին դստեր հետ ջերմ լուսանկար է հանրայնացրել՝ այդպիսով ցույց տալով օրվա կարևորության և խորհրդի իր ընկալումը։ Մոնիկայի հանրայնացրած կադրում երգչուհին դստեր հետ մեքենայի մեջ է։

Նկատելի է, որ Մոնիկայի փոքրիկ աղջնակը բավականին մեծացել է։ Նա մեծանում է հանրության, Մոնիկայի հետևորդների աչքի առաջ՝ նրանց ջերմ սիրո ներքո։ Մոնիկան նկարով շնորհավորել է տիկնանց տոնը՝ ինքն էլ ստանալով փոխադարձ շնորհավորանքներ։