Ահա թե որքան է մեծացել Դիանա Գրիգորյանի դուստրը․ նա իսկական գեղեցկուհի է դարձել

Դիանա Գրիգորյանը երկու զավակ ունի։ Նրա զավակները ուսումնական ողջ տարվա ընթացքում գտնվում են հայրիկի մոտ՝ Ամերիկայում, իսկ արձակուրդների ժամանակ վերադառնում են մայրիկի ու տատիկի մոտ՝ վայելելով նրանց ներկայությունը։

Դիանայի ավագը աղջիկն է, ում տատիկի պատվին Ալլա են անվանակոչել։ Ալլան դեռ փոքր տարիքից հեռուստաէկրաններին է։ Ալլայի հետ խաղացող դերասանները առիթների դեպքում հիացմունքով նշում էին, թե ինչ խորագետ ու խելացի աղջիկ է Ալլան։

Այս օրերին Ալլան մայրիկի ու տատիկի հետ է։ Նշենք, որ Դիանայի երեխաներն իրենց տատիկին մայրիկ են ասում, իսկ մայրիկին դիմում են անունով, քանի որ նրանց մայրաբար պահել ու մեծացրել է Դիանայի մայրը։

Դիանայի մայրը նոր լուսանկար է տեղադրել իր անվանակից սիրելի թոռան հետ՝ նրան իր մեծ սերը հայտնելով։ Նկարում երևում է, թե որքան է մեծացել կրտսեր Ալլան։ Նա իսկական գեղեցկուհի է դարձել և բավականին նման է մայրիկին։

Рейтинг
( 2 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: