Ահա թե որքան է մեծացել Արամ mp3-ի նորածին դստրիկը․ նոր և ուշագրավ կադրեր

Օգոստոսի տասներեքին հանրահայտ երգիչ Արամ mp3-ին մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ հայտնեց իր երրորդ զավակի՝ դստրիկի լույս աշխարհ գալու մասին իր համար երջանկաբեր լուրը։ Շատերը սիրով միացան երգչի ընտանիքի ուրախությանը՝ շնորհավորելով Արամին ու կնոջը։

Հաջորդեցին դժնդակ օրեր, որոնց պատճառով Արամը հետաձգեց իր առաջիկա համերգներն ու ելույթները, ինչպես նաև այլևս սակավ խոսեց ընտանիքի, նորածին բալիկի մասին։ Այսօր արդեն բալիկը քառասուն օրական է։

Բալիկին Արամն ու կինը Շողեր գեղեցիկ, հայկական անունն են տվել։ Շողերն անուշիկ աղջնակ է։ Այս մասին տեղեկանում ենք Արամի տիկնոջ սոցհարթակային հրապարակումից։ Նա տեղադրել է իր և Շողերի լուսանկարը։

Լուսանկարում Շողերը քնած է։ Երկու տղաներ մեծացրած ծնողների համար Շողերը յուրահատուկ ուրախություն է։ Արամի դստրիկի, ինչպես նաև սիրելի երգչի ընտանիքին վերաբերող մի քանի այլ կադրեր ու մանրամասների կարող եք ծանոթանալ՝ դիտելով վարը կցված նյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: