Ահա թե որտեղ և ինչպես են իրենց հանգիստն անցկացրել Լևոն Քոչարյանն ու իր որդիները

Սիրուշոն հետամանորյա օրերին խիստ ծանրաբեռնված է եղել գործնական հարցերով։ Նա այնքան ծանրաբեռնված է, որ նույնիսկ սեփական տարեդարձը նշելու ժամանակ չի ունեցել։

Մինչ Սիրուշոն զբաղված է իր գործերով, Լևոն Քոչարյանը զբաղվում է իրենց երկու տղաների արձակուրդային ժամանցը կազմակերպելու հարցերով։ Նա որդիների հետ Ծաղկաձոր է մեկնել, որտեղ հրաշալի ժամանակ են անցկացրել։

Նկատենք, որ նրանց ընտանիքը սիրում է Հայաստանի տարբեր բնակավայրերում անցկացնել իրենց ժամանցը՝ Հայաստանի տարբեր բնակավայրեր մանրամասներով ծանոթացնելով իրենց զավակներին։

Նրանք Ծաղկաձորում չմուկներ և դահուկներ են վարել, զվարճացել միասին։ Լևոնի տեղադրած կադրերում նկատելի է, որ նրա որդիները բավականին սահուն ու վարժ են իրենց դրսևորում սառույցի վրա։ Նրանք շատ լավ են զգում իրենց սառցադաշտում։

Լևոն Քոչարյանի և իր երկու տղաների ծաղկաձորյան հանգստի, սառցադաշտի վրա կատարած արկածների մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: