Հանրահայտ ու տաղանդաշատ երգչուհի Սոնա Ռուբենյանը ամուսնությունից հետո շարունակ ճանապարհորդությունների մեջ է։

Նա մի ճամփորդությունից վերադառնում է, իսկ քիչ անց մեկնում է մեկ այլ ճամփորդության։

Ընդ որում, նա ամուսնու հետ ճանապարհորդում է աշխարհի տարբեր վայրերում։ Նրանք միասին են բացահայտում աշխարհի գեղեցկություններն ու կախարդիչ վայրերը։

Ամանորից հետո Էմիլի հետ Սոնան ուղղություն է վերցրել դեպի Ավստրիա։ Հենց այնտեղ էլ զույգը նշել է Էմիլի ծննդյան տարեդարձներից հերթականը։

Սոնան գտնվում է երկրի հյուսիս- արևմտյան մասում գտնվող Զալցբուրգ բնակավայրի Պարադիս սառցադաշտում, որտեղ կան հեքիաթային չմշկավազքի պայմաններ։

Սոնան կադրեր է տեղադրել իր հարթակում՝ ցուցադրելով, թե ինքն ինչպես է սահում սառույցների վրայով։ Դատելով կադրերից՝ Սոնայի մոտ դա շատ լավ է ստացվում։

Երգչուհին կադրեր է տեղադրել նաև տեղի ճոպանուղուց։ Սոնայի տեղադրած կադրերում երևում է տեղի բնության հեքիաթային գեղեցկությունը, որը վայելում է Սոնան ամուսնու հետ միասին։