Ահա թե որտեղ է կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը և ինչ լեզվով են նրանք հաղորդակցվում

Տեղի է ունեցել բացառիկ ու պատմական հանդիպում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։ Պատմական այդ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական Անթալիա քաղաքում։ Արարատ Միրզոյանին դիմավորել է անձամբ Մևլյութ Չավուշօղլուն։

Նա շատ բարեհամբույր մոտեցել է հայ պաշտոնյային և անգլերեն լեզվով շնորհակալություն է հայտնել նրան հրավերն ընդունելու և այցելելու համար, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավիրելու համար։

Նրանք հանդիպել են, որ մանրամասներոն քննարկեն հայկական ու թուրքականա հարաբերությունների առաջիկա զարգացումների հեռանկարները։ Դեռևս այս հանդիպումից ակնկալիքներն անորոշ են ու աղոտ։ Հանդիպմանը ներկա է նաև Սերդար Քըլըչը, ով Անկարայի հատուկ ներկայացուցիչն է, ինչպես նաև Սահակ Սարգսյանը, ով հայկական հատուկ ներկայացուցիչն է։

Արարատ Միրզոյանի բացառիկ հանդիպումը Մևլյութ Չավուշօղլուի հետ, որը տեղի է ունեցել Անթալիայում, դեռևս ընթանում է։ Հանդիպման սկազբնական՝ ողջույնի հատվածները կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: