Նաիրա Զոհրաբյանը երեկվանից գտնվում է Արցախում։ Նա տեսանյութի միջոցով պատմել էր Քարագլխի բարձունքում տիրող իրավիճակի այն հատվածի մասին, որին ինքն էր ականատես եղել։

Այսօր առավոտյան Նաիրա Զոհրաբյանն Արցախում ականատես է եղել մի գեղեցիկ ու ավանդական հարսանեկան արարողության։ Նա արարողության մեկնարկի մասին պատմող կարճատև տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են հարսանքավորները բնության գրկում՝ Արցախի հայտնի հուշակոթողի մոտ, նկարվում։

Ն․ Զոհրաբյանն իր տեղադրած տեսանյութին կից գրել է նաև, որ ամուսնացող զույգը Շուշիից է։ Նրանք իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպում են Ստեփանակերտում, սակայն հույս ունեն, որ իրենց առաջնեկ բալիկի ծնունդը հենց իրենց ծննդավայրում՝ Շուշիիում են կազմակերպելու։

Տեսանյութը նկարահանելիս Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանում է, թե ինչ է ինքը նկարում։ Հարսանիքի հյուրերը պատվիրում են, որ Շուշիում առաջիկայում կնունք անելու իրենց ցանկության մասին Նիկոլին փոխանցեն։ Տեսանյութը՝ կից։