Ահա թե մանկության ինչ լուսանկարներ է տեղադրել Մհերն իր ծննդյան օրվա առիթով

Ներկայումս քաղաքական նպատակով հացադուլի մեջ գտնվող Մհերը նշում է ծննդյան քառասնամյա հոբելյանը։

Օրվա ընթացքում նա ասել է, որ երբևէ չէր էլ կարող պատկերացնել, որ իր կյանքի քառասունամյակը կարող է նշել հացադուլի մեջ, նման պայմաններում։

Մհերը վերջին շաբաթների ընթացքում շարունակ քննարկվող կերպարներից է։ Ոմանք նրան ծաղրում են, ոմանք քննադատում, իսկ ոմանք էլ նշում են, որ հաճելիորեն զարմացած են նրա ամուր կամքի ու վճռականության դրսևորումից։

Մհերն օրվա ավարտին տեղադրել է իր վաղ մանկության լուսանկարները՝ հեքիաթային ձևակերպմամբ ներկայացնելով իր ծնունդը։

Երգիչը գրել է, որ քառասուն տարի առաջ նոյեմբերի տասներեքին լույս աշախրհ է եկել մի տղա, ում Մհեր են անվանել՝ Մեսրոպյան ազգանունով։

«Ավելի ուշ՝ 2008 թվականին, «Նոր ալիք» մրցույթից հետո այն անվանակոչվել է Մհեր Արմենիա։ Որքան արագ է թռչում կյանքը։ Կարծում եմ՝ ամենահետաքրքիրը դեռ առջևում է»,- իր հրապարակումը եզրափակել է Մհերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: