Ահա թե ինչ տեսաուղերձ է հղել Հարութ Փամբուկչյանը և ինչ առիթով․ տեսանյութ

Հանրահայտ ու շատերի կողմից սիրելի երգիչ Հարութ Փամբուկչյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ հանդես է եկել հատուկ տեսաուղերձով։ Տեսաուղերձը շնորհավորական և ինֆորմատիվ է։

Նա իր տեսաուղերձում նախ շնորհավորել է բոլոր հայուհիների մարտիության տոնը, ապա հիշեցրել, որ առաջիկայում՝ ամռանը, նա Երևանում ունենալու է համերգ։ Երգիչը բոլորին հրավիրել է իր համերգին՝ հույս հայտնելով, որ կհանդիպեն համերգային համալիրում։

Նա նաև նշել է համերգի կայացման կոնկրետ օրը․ այն կայանալու է հուլիսի երեքին։ Վերջին շրջանում հաճախ էր խոսվում երգչի առողջական խնդիրների մասին, նույնիսկ հուսահատական հրապարակումներ հայտնվեցին համացանցում, որոնք հետո հեռացվեցին։

Փաստն այն է, որ երգիչն առողջական բավարար վիճակում է և պատրաստվում է իր հայրենակիցներին առաջիկայում ուրախացնել բացառիկ համերգային ծրագրով։

Հարութ Փամբուկչյանի պատրաստած տեսանյութը, որում երգիչը հանդես է գալիս հատուկ տեսաուղերձով, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: