Այս օրերին հանրահայտ լրագրող Ժիրայր Ոսկանյանը Վրաստանում է։ Նա այնտեղից մի ուշագրավ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են վրացիները հավաքվել Թբիլիսիի հրապարակում և ակցիա իրականացնուն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

Ավելի շուտ, վրացիներն իրենց ակցիայով Ռուսաստանից պահանջում են դադարեցնել սկսած գործողությունները։ Վրացիները մայրաքաղաքի կենտրոնական պողոտան ամբողջությամբ փակել են։ Նրանք իրենց ձեռքին ծածանում են վրացական և ուկրաինական դրոշներ։

Նշենք, որ վերջերս Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ իրենք չեն միանա եվրոպական պատժամիջոցներին, որոնք նախատեսվում են կիրառել Ռուսաստանի դեմ։ Վարչապետի այս հայտարարությունը վրացիների մոտ դարձյալ բողոքի ալիք էր բարձրացրել։

Վրացիները խիստ քննադատության էին ենթարկել վարչապետին և նրա այդ քայլը, իսկ ոմանք էլ բարձրացրել են նրա պաշտոնանկության հարցը։ Վրաստանում ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը։

Ժիրայր Ոսկանյանի պատրաստած տեսանյութը Թբիլիսիի կենտրոնական պողոտայից կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։