Ռուսական միջավայրում բավականին հեղեղուկ ու անկայուն իրավիճակ է ստեղծվել։ Հենց այդ վիճակն է, որ շատերին ռուսական տարածաշրջանից դուրս գալու որոշման է բերում։ Ոմանք, հեռանալով երկրից, ապաստան են գտնում մեր երկրում՝ Հայաստանում։

Նկատենք, որ ամերիկյան և անգլիական լրատվականների մոնիթորինգի արդյունքում երևում է, որ Ռուսաստանից Հայաստան են գալիս և Հայաստանում ապաստանելու ցանկություն են հայտնում ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող քաղաքացիներ, կրթված մասնագետներ։

Իսկ մինչ այդ ռուսական սուպերմարկետներում գոյանում են հերթեր, մթերքի պակասություն, հերթերը երբեմն վերածվում են քաշքշուքների, վեճերի և կռիվների։ Հաճախ հերթեր են գոյանում շաքարավազի պակասության պատճառով։

Ստորև կցված է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ վիճակ է տիրում ռուսական սուպերմարկետներից մեկում։ Կադրերը նկարահանվել են վերջին օրերին։ Մարդիկ, ինչպես երևում է, վիճում և իրարից քաշքշում են տուփերով, տոպրակներով շաքարավազ։

Տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։