Սիրուշոն նախորդ շաբաթն անց կացրեց Փարիզում՝ մասնակցելով նորաձևության շաբաթին։ Նա նորաձևության աշխարհին ներկայացրեց հայկական մշակույթը, իր թիմի կողմից ստեղծված զարդանախշերն ու զարդերը։

Սիրուշոյի ինստագրամյան հրապարակումներից պարզ է դառնում, որ այնտեղ նրան բավականին լավ են ընդունել, երբեմն հիացել են նրա ներկայացրած զարդերով։ Հայաստան վերադառնալով՝ Սիրուշոն իր տխրությունն ու հիասթափությունն է արտահայտել։

Նա գրել է, որ Մարտի ութը չի գալիս, երբ տեսնում է, թե ինչ իրականության մեջ են ապրում հայաստանցիները։ Ամեն դեպքում Սիրուշոյի ամուսինն ու տղաները նրան անակնկալ են պատրաստել։ Նրանք Սիրուշոյին նվիրել են հատուկ սիմվոլիկ փազլ։

Փազլն անձամբ իրենք են հավաքել, իսկ փազլի նկարը Շուշիում 2019 թվականին անցկացրած Սիրուշոյի գեղեցիկ օրերից մեկի լուսանկարն է եղել։ Այդ սիմվոլիկ նկարը Սիրուշոյին հուզել ու վերստին հիշեցրել է Շուշիում անցկացրած անմոռանալի ու գեղեցիկ օրերը։