Հանրահայտ լրագրող և միևնույն ժամանակ հաղորդավար Արտյոմ Երկանյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Նա առհասարակ սակավադեպ է հրապարակումներ կամ լուսանկարներ տեղադրում իր հարթակում։

Հաղորդավարի հերթական հրապարակման առիթն իր ստացած ինքնատիպ ու հետաքրքիր նվերն է։ Նա լուսանկարվել է իր ստացած նվերի հետ և տեղադրել իր հարթակում՝ շնորհակալություն հայտնելով նվերը մատուցողներից՝ Ռենա ու Վերա Հովհաննիսյաններից։

Հաղորդավարը, որ հանդես է գալիս Շանթ հեռուստաընկերության եթերից, Շանթ հեռուստաընկերության պատկերով շքեղ ու հետաքրքիր տորթ է ստացել։

Այս առիթով Արտյոմ Երկանյանը գրել է հետևյալը․ «Հրաշալի ու շատ համեղ տորթ եմ նվեր ստացել Ռենա ու Վերա Հովհաննիսյաններից»։

Նշենք, որ հաղորդավարն ամուսնացած է և երկու զավակների հայր է։ Արտյոմը մեկ որդի և մեկ դուստր ունի։

Նրա աղջկա անունն Էլինա է, իսկ տղայինը՝ Լևոն։ Նա երբեմն զավակների մասին ջերմ հրապարակումներ է անում իր հարթակում։