Ահա թե ինչ հուզիչ գրառում է արել այսօր Մարալ Նաջարյանը․ մանրամասներ

Հանրահայտ դարձած հայուհի Մարալ Նաջարյանը, որ Հայաստանում չի ծնվել, սակայն վերջին տարիներին արյան ու հոգու կանչով ամեն դժվարություն հաղթահարելով փորձում է հաստատվել Հայաստանում, այսօր ուշագրավ հրապարակում է արել։

Նա տեղադրել է իր և տղայի լուսանկարը և շնորհավորել նրան։ Մարալը գրել է․ «Այսօր Սուրգ Գևիգոր Լուսավորչի օրն է։ Անունովդ ապրիս, տղաս, Աստված քեզ երկար, առողջ կյանք տա, չար փորձանքներից հեռու պահի, փափագներդ իրականացնի»։

Մարալի հետևորդներից շատերը միացել են Մարալի բարեմաղթանքին՝ գրելով․ «Անունովդ ապրիս, տղաս»։ Նշենք, որ Մարալը կոսմետոլոգիական վարպետություն է սովորել և աշխատանքի է անցել հայաստանյան գեղեցկության սրահներից մեկում։

Նա մշտապես ու ամեն առիթով բարձր է գնահատում իր բոլոր հարազատների, մտերիմների և ընկերների աջակցությունը իր համար խիստ դժվար օրերին։ Մարալի հարթակում արված հրապարակումներից հասկանալի է դառնում, որ նրա ընկերը դեռ շարունակում է Ադրբեջանում մնալ․ նրա ճակատագիրը դեռևս անհայտ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: