Հանրահայտ հաղորդավարներից Ավետ Բարսեղյանը վերջին շրջանում ընտանիքի անդամների՝ տիկնոջ ու դստեր՝ փոքրիկ Լուսեի հետ մեկնել էր ամառային հանգստի։

Դատելով հասանելի կադրերից՝ ընտանիքը բավականին հագեցած ու լաիրժեք հանգստյան օրեր է ունեցել։ Նրանք փորձել են հանգիստը գունագեղ ու հետաքրքիր դարձնել նաև Լուսեի համար։

Փոքրիկ Լուսեն այսօր բոլորում է ծննդյան հինգ տարին։ Հայրը սիրառատ ծոսքեր ու լուսանկարներ է հանրայնացրել իր կյանքի կարևոր էակի տարեդարձի առիթով։

Ավետը դստեր անունը յուրօրինակ կերպով է բացում՝ Լւոսե՝ այսինքն լույս+սեր։ Հայրն իր սրտի բերկրանքն է հայտնել այն առիթով, որ հնարավորություն ունի վայելելու Լուսեի ներկայությունը։

Ավետը շնորհակալություն է հայտնել Աստծուն Լուսեի համար։ Լուսեի մայրիկը՝ Անին, նույնպես իր սոցհարթակի պատմություններում շնորհավորական խոսքեր ու լուսանկարներ է տեղադրել, որոնք ուղղված են Լուսեին։

Միանալով բոլոր շնորհավորական ջերմ խոսքերին՝ մենք ևս շնորհավորում ենք փոքրիկ Լուսեին՝ ծննդյան օրվա առիթով։