Հանրահայտ հաղորդավար, իսկ վերջին շրջանում նաև ակտիվ բլոգեր Արևիկ Ուդումյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Արևիկն արդեն երեսունութ տարեկան է։

Արևիկը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Հիմնականում զբաղվել է պրոդյուսերական և հաղորդավարական գործունեությամբ՝ համագործակցելով հայտնի հեռուստաընկերությունների, ինչպես նաև անհատների հետ։

Բա վարել է տարբեր հաջողված ու ռեյտինգային հաղորդումներ։ Արևիկը կյանքը կապել է ներկայումս պատգամավոր, բավականին հայտնի իրավապաշտպան Արամ Վարդևանյանի հետ։

Արևիկն ու Արամը կարողացել են ստեղծել ներդաշնակ ընտանիք, որտեղ մեծանում են երկու հրաշալի բալիկներ։

Բալիկների մասին Արևիկը հաճախ է խոսում, կիսվում նրանց մասին հետաքրքիր դրվագներով, իր մայրական հոգսերով, մտահոգություններով, երբեմն խնդրում է, որ փորձառու ծնողները կիսվեն իրենց հաջողված փորձով և այլն։

Արևիկն իր տարեդարձի առիթով լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա հոբելյանական տորթի և մոմերի հետ է։ Արևիկը լուսանկարներում շքեղ տեսք ունի։ Նա հոնական ոճով է ներկայացել տարեդարձի երեկոյին։