Հանրահայտ գործիչ Արթուր Վանեցյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Նա ընտանիք է կազմել Նոնա Վանեցյանի հետ։ Նոնա Վանեցյանը մասնավոր մանկապարտեզ է ղեկավարում։ Նրանց ընտանիքում երեք զավակներ են մեծանում։

Ընտանիքի ավագները տղաներ են, իսկ կրտսերը դստրիկն է, որը դեռ մանկահասակ է։ Արթուր Վանեցյանի ավագ տղան՝ Արտյոմ Վանեցյանը, բավականին մեծ է և արդեն կարողանում է ֆիզիկապես և գաղափարապես աջակցել հոր նախաձեռնություններին։

Երբ Արթուր Վանեցյանը նստացույց անելու որոշում էր կայացրել, Արտյոմը հաճախ էր լինում հոր կողքին, ակտիվ մասնակցում էր կազմակերպվող անհնազանդության ակցիաներին, նույնիսկ բերման ենթարկվեց դրա համար։

Նա իր հեռախոսով փորձում էր նկարահանել բերման ենթարկվելու գործընթացը, բայց ոստիկաններն արգելեցին։ Արտյոմ Վանեցյանը հիմա էլ շարունակումը հորն աջակցող ու սատարող հրապարակումներ անել։

Նա մի ընտանեկան լուսանկար է տեղադրել, որտեղ երևում են ինքն ու հայրը՝ տան աստիճաններին նստած կողք կողքի, իսկ հետևի ֆոնին երևում է ընտանիքի կրտսեր անդամը։