Սոնա Ռուբենյանն իր հարթակում վերջերս շատ ակտիվ է։ Դա կապված է նրա երջանիկ օրերի, անձնական ձեռքբերումների հետ։ Վերջերս իր առաջնեկին լույս աշխարհ բերած երգչուհին հետևորդների հետ կիսվում է նորածին բալիկի հետ կապված նորություններով։

Սոնայի հրապարակումներից կարելի է եզրակացնել, որ նրա բալիկին հարազատները շատ ջերմ են դիմավորել։ Սպասված բալիկի լույս աշխարհ գալը երջանկացրել է ոչ միայն Սոնային ու նրա ամուսնուն, այլ նաև նրա մյուս մտերիմներին։

Այսօր առաջնեկի ծնունդով երջանկացած երիտասարդ ընտանիքում այսօր նշելու առիթ կա։ Լրանում է ընտանիքի կազմավերման մեկ տարին։ Սոնան մեկ տարվա վաղեմության լուսանկարներ է տեղադրել իր հարթակում՝ շնորհավորելով իր ու ամուսնու համատեղ կյանքի մեկ տարին։

Նախորդ տարի այս օրը երիտասարդները որոշեցին համատեղ կյանքով ապրել, որից հետո նրանք ճանապարհորդության մեկնեցին։ Նրանց ճանապարհորդությունները այս մեկ տարվա ընթացքում շատ հաճախակի են եղել։