Ահա թե ինչ գեղեցիկ ընտանեկան լուսանկարներ է տեղադրել Ավրաամ Ռուսոն․ նրա աղջիկները գեղեցկուհիներ են

Հայկական արմատներ ունեցող հանրահայտ երգիչներից Ավրաամ Ռուսոն ունի գեղեցիկ, ներդաշնակ ընտանիք, որտեղ երկու գեղեցկուհի աղջիկներ են մեծանում։ Երգիչը նոր ընտանեկան կադրեր է տեղադրել՝ ցույց տալով ընտանեկան միջավայրը, որում ապրում է նա։

Ավրաամն ամուսնացած է Մորելայի հետ։ Տարբեր ժամանակաշրջաններում այս զույգի կազմած ընտանիքի շորւջ տարատեսակ խոսակցություններ են պտտվել, որոնք հաղթահարվել են, իսկ ընտանիքն ամուր ու կայուն է մնացել։

Եղել են եթերներ, երբ Ավրաամը խոստովանել է, որ կնոջը դավաճանել է, բայց զգացմունքներ ունի նրա նկատմամբ։ Եղել են պահեր, երբ երգիչը հայտնել է հնարավոր ամուսնալուծության մասին, սակայն դրանք նույնպես հաղթահարվել են։

Վերջերս երգիչը տեղադրել է իր և Մորելայի լուսանկարներից մեկը՝ շնորհավորելով սիրելի տիկնոջը տարեդարձի առիթով, ինչպես նաև խոստովանել է, որ նրան շատ է սիրում։

Ավրաամի տեղադրած նոր կադրերում ընտանիքի անդամները շատ սիրառատ են ու երջանիկ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: