Ահա թե ինչ գեղեցիկ երգ է ներկայացրել Սարոն հայր դառնալուց հետո․ տեսանյութ

Սարոն ընդամենը մի քանի օր առաջ երրորդ անգամն է վայելել հայրիկ լինելու հաճույքը։ Ընդ որում, եթե երգիչը մինչ այս երկու աղջիկների հայր էր, ապա այսուհետ ունի նաև տղա, որին Արամ են ծնողներն անվանակոչել։

Սարոյի համար այս կարևոր իրադարձությունը նշանավորվել է նոր երգի պրեմիերայի ներկայացմամբ։ Երգիչը «Ամենա» վերտառությամբ մի ստեղծագործություն է ներկայացրել, որի մեղեդին հեղինակել է Ավետ Բարսեղյանը, իսկ խոսքերը՝ ինքը՝ Սարոն։

Երգը կոմերցինո բնույթ ունի և ստեղծված է ծննդյան առիթների ժամանակ կատարելու նպատակով։ Երգը պարային է։ Ստեղծագործության մեջ նշանավորվում և կարևորվում է ամենակարևոր մարդու՝ Նրա ծննդյան փաստը։

Ստեղծագործության գործիքավորմամբ զբաղվել է Նիկ Եգիբյանը։ Նոր ստեղծագործությունը արժանացել է երաժշտասերներից շատերի հավանությանը։

Սարոյի ներկայացրած նոր ստեղծագործությունը, որը ստեղծված է ծննդյան տոներին կատարելու համար և որը հաջորդել է երգչի որդու ծննդյան օրվան, կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: